Վարակի տարածման ինտենսիվությունը բարձր է՝ տեքստիլ արտադրությունների գործունեության մասին նոր որոշում կներկայացվի․ Մակունց
Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը մեկից բարձր է, և դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեքստիլ արտադրամասերի աշխատանքի վերսկսմանը։
«Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից»,- ասաց նա։
Մակունցը նաև տեղեկացրեց, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում և առաջարկել, որ սահմանվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընները, արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն էկոնոմիկայի նախարարություն։ Կան տեքստիլի արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել։
«Արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, ապա դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:


