շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վանեցյանը շնորհավորել է Մամիջանյանին և Աբրահամյանին (լուսանկարներ)

Վանեցյանը շնորհավորել է Մամիջանյանին և Աբրահամյանին (լուսանկարներ)

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին և գրառմանը կից լուսանկարներ հրապարակել:

«Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պատասխանատու պաշտոններում առաջադրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները:

 

 

  • Կիսվել: