շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վանեցյանը խախտեց լռությունը․ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող ուժեր, և նրանք ակտիվ քաղաքականություն են ծավալում

Վանեցյանը խախտեց լռությունը․ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող ուժեր, և նրանք ակտիվ քաղաքականություն են ծավալում

ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը կարծում է, որ օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք: Նման կարծիք նա հայտնել է «168 Ժամ»-ի եթերում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր համար սպասելի էր ֆեդերացիայում իր դեմ սկսված այս դեմարշը: Վանեցյանը հրաժարվել է պատասխանել քաղաքական և արցախյան հիմնախնդրին առնչվող հարցերին։ Սակայն նշել է, որ այսօր հանրությունը մոլորության մեջ է։ Վանեցյանը հավաստիացրել է, որ կխոսի, երբ կգա ժամանակը, թեպետ կարծում է, որ լռելը սխալ է։

Նա նաև հավելել է, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում: Վանեցյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, և նրանք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում:

Միևնույն ժամանակ նա չի պատասխանել այն հարցին, թե դրանք հեղափոխական, թե հակահեղափոխական ուժեր են։ Հարցին, թե ինչ պլաններ ունի ապագայի համար Վանեցյանը ասել է, որ շարունակելու է ծառայել հայրենիքին: «Այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ»,- ընդգծել է Վանեցյանը: Հարցին՝ իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն, նա պատասղանել է հարցով․ «Ինչի՞ համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: