շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Վանաձորում տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի, քաղաքն ամանորյա արդուզարդ չի հագնի․

Վանաձորում տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի, քաղաքն ամանորյա արդուզարդ չի հագնի․

Վանաձորում տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի,քաղաքը ամանորյա արդուզարդ չի հագնի,բայց նաև քաղաքապետարանը սգո միջոցառումներ չի նախաձեռնի։ Այս մասին հայտնում եբ Վանաձորի քաղաքապետարանից։

"Ովքեր որ կցանկանան,կարող են իրենց վիշտը լուռ սգալ։ Նաև անհասկանալի է,թե ինչու ենք մեր հերոսների նահատակությունը սգո միջոցառումների վերածում,սուգը գիտակցված մահվանը չպիտի առնչվեր(իմ կարծիքն է), հերոսների համար չեն սգում։ Դրա փոխարեն մեր Սուրբ Նահատակների համար պիտի լիներ Ոգեկոչման, Հերոսացման կամ գոնե Նահատակաց հիշատակի օր։

Այ երբ մեր նոր հիմնած Պանթեոնի շինարարությունը կավարտենք,մեր ախպերների գերեզմանները կսարքենք,այն ժամանակ միասնական,առանց պաթոսի ու ձևականության և առանց կաշկանդվելու կբարձրանանք տղերքի մոտ ու կհամարենք, որ հիշեցինք, ոգեկոչեցինք իրենց։

 

Կներեք մեզ,եղբայրներ,դեռ մենք արժանի չենք ձեզ",- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

  • Կիսվել: