երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանաձորի մեր հայրենակիցները կարող են միանալ նախաձեռնությանը․ ՀայաՔվե

Վանաձորի մեր հայրենակիցները կարող են միանալ նախաձեռնությանը․ ՀայաՔվե

«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը  հայտնում է․

 

«Լոռին միանում է ՀայաՔվե-ին

Հուլիսի 3-ից Վանաձորի քաղաքապետարանում մեր հայրենակիցները կարող են իրենց ստորագրություններով միանալ ՀայաՔվե նախաձեռնությանը։

Վանաձորի քաղաքապետարան

Տիգրան Մեծի 22

Առաջիկա օրերին կհայտարարվեն նաև Հայաստանի այլ մարզերում ՀայաՔվե նախաձեռնության համար նախատեսված վայրերի հասցեները։ Հետևեք մեր էջին

ԿԱՐԵՎՈՐ

Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր կամ ID քարտ։

Ստորագրահավաքին կարելի է միանալ աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00։

Հիշեք, որ պարտավոր չեք ստորագրել ըստ գրանցման վայրի, ընտրեք ցանկացած հարմար հասցե»։ 

  • Կիսվել: