ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի թեստերի պատասխանները բացասական են. Ղուկասյան

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի թեստերի պատասխանները բացասական են. Ղուկասյան

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ  առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի հանձնած թեստերի պատասխանները մերժել են կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը:

Մարզպետի գրառումը՝ ստորև.

 

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»:

  • Կիսվել: