շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վալերիյ Օսիպյանը դարձել է «Մոնարխ» անունով հայտնի քրեական հեղինակության անվտանգության պետը

Վալերիյ Օսիպյանը դարձել է «Մոնարխ» անունով հայտնի քրեական հեղինակության անվտանգության պետը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի: Օսիպյանը դարձել է «Մոնարխ» անունով հայտնի ռուսաստանցի մեծահարուստ, քրեական հեղինակության՝ Արմեն Գինոսյանի անվտանգության պետը։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանը գնացել է արձակուրդ, իսկ վերադառնալուն պես հրաժարվել էր։

  • Կիսվել: