երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վահե Հովհաննիսյանը ԵՆԲ-ի փոխնախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Վահե Հովհաննիսյանը ԵՆԲ-ի փոխնախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խմբի 2025 թ. ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ:
 
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերի առաջընթացը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՆԲ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում:
 
Վահե Հովհաննիսյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և վերջինիս իրագործման ընթացքում ԵՆԲ-ի հնարավոր ներգրավման կարևորության մասին:

  • Կիսվել: