ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի հետ

Վահան Քերոբյանը Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը, գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։ Կողմերը ներկայացրել են նաև երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմը։

Առանձին անդրադարձ է կատարվել խաղողագործության, գինեգործության և ոգելից խմիչքների արտադրության ոլորտում համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ուզբեկստանի գյուղատնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը։

Возможно, это изображение 12 человек

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 2 человека

 

  • Կիսվել: