ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Իտալիայի զբոսաշրջության նախարար հետ քննարկել է վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները

Վահան Քերոբյանը Իտալիայի զբոսաշրջության նախարար հետ քննարկել է վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։

  • Կիսվել: