չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահան Քերոբյանը հայ և գերմանական գործարար շրջանակներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վահան Քերոբյանը հայ և գերմանական գործարար շրջանակներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովում (Ost-Ausschuss) հանդիպում է ունեցել հայ և գերմանական գործարար շրջանակների հետ։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։
 
Ներկայացվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։
 
Նախարար Վահան Քերոբյանը պատասխանել է գերմանացի գործարարների բարձրացրած հարցերին։

  • Կիսվել: