հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: