կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահան Ավագյանը Վարդան Ղուկասյանի գործողությունը «տեռոր» է որակում

Վահան Ավագյանը Վարդան Ղուկասյանի գործողությունը «տեռոր» է որակում

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը չի հերքում, որ եղել է քննչական կոմիտեում։ Հարցին՝ կանչել են, որ ճնշե՞ն, պատասխանեց․ «Դա փակ ինֆորմացիա ա։ Այդ թեմայով հարցերի չեմ պատասխանում»։

Անդրադառնալով ավագանու արտահերթ նիստին մասնակցելու իր որոշմանն ու Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ ունեցած հակասությանը Վահան Ավագյանն ասաց, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ պետք է նիստին մասնակցեին։ «Ես երբևցե մեր լիդերի հետ խաղեր չեմ տվել։ Մեր մոտ լինում ա տարաձայնություններ ու շատ։ Պայմանավորվել ենք՝ ըսենց, ըսենց ըսենց։ Բայց 15 րոպե հետո փոխել պայմանավորվածությունը, հետո մի հատ էլ փոխել, հետո որոշել, որ չենք գնում։ Շանտաժ անել, որ գնաք՝ էս կլինի։ Էդ արդեն շանտաժ չի։ Դա արդեն լուրջ հոդված ա, դա արդեն տեռոր ա, որին պետք է անդրադառնան պատկան մարմինները»,- նշեց Վահան Ավագյանը։

Վահան Ավագյանը նորմալ չի համարում, որ պայմանավորվածությունները չեն պահպանվում, իսկ Վարդան Ղուկասյանի մեթոդներն իր համար ընդունելի չեն։ Իրենց գաղափարները հիմա չեն համընկնում։ «Հիմա էդ մարդը վդռուգ որոշել ա օգնի մյուս ֆրակցիաներին։ Տեռորով ասում ա մի գնացեք, պահում ա նախկինների թևը։ Դա մեր գաղափարների դեմ ա»,- հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը։ Ի դեպ, Վահան Ավագյանի խոսքով, Վարդան Ղուկասյանն իր ղեկավարը չէ։

  • Կիսվել: