երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վահագն Խաչտուրյանը հարգանով է վերաբերվում նախկին նախագահների որոշմանը

Վահագն Խաչտուրյանը հարգանով է վերաբերվում նախկին նախագահների որոշմանը

Բարձր տեխնոլոգիական ադյունաբերության նախարար Վահագն Խաչտուրյանը, որը կիրակի օրը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, հարգում է ՀՀ նախկին նախագահների որոշումը՝ չմասնակցել իր՝ պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը։

«Կարևորը՝ մենք հրավիրել ենք, մենք բաց ենք ու հրավիրվածների ցանկը շատ մեծ է, հիմա ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, այդտեղ պարտադրանք չի կարող լինել։ Ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքը», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրյանը։

Ինչպե՞ս են հրավիրել, երբ նույն այդ նախագահներին անվանել են «թալանչի», «կոռուպցիոներ», նա ասաց, թե այսօր որևէ գնահատական չի տալու։

«Մի փորձեք գնահատականներ կորզել ինձնից, այդ գնահատակնները ես այսօր չեմ տա. տրամադրված չեմ ու այսօր այդ օրը չէ», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը տեղի կունենա մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հատուկ նիստը կգումարվի ժամը 12:00-ին:

  • Կիսվել: