ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսում հանդիպել է մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ

Վահագն Խաչատուրյանը Թբիլիսում հանդիպել է մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը։

Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ 

  • Կիսվել: