շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակին նվիրված միջոցառմանը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակին նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:

Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական այս կարևոր ինստիտուտի գործունեության նշանակությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներում Բարձր ատյանի դերակատարությանը:

  • Կիսվել: