հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողությանը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։

  • Կիսվել: