շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը՝ մասնավորապես գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի ոլորտներում:

Լանդթագի նախագահը շեշտել է, որ ներկայումս էլ իրականացվում են մի շարք համատեղ գյուղատնտեսական ծրագրեր՝ մասնավորապես Արմավիրի մարզում, և այդ ծրագրերն ընդլայնվելու միտում ունեն:

Հանրապետության նախագահը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք նպաստում են երկրի տնտեսական ոլորտի տարբեր ճյուղերի ապակենտրոնացված զարգացմանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մշակույթի, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում առկա մեծ փոխգործակցային ներուժի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները:

 

  • Կիսվել: