հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետի հետ

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրայի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր: Երկուստեք կարևորվել է դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը:

Կողմերն ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության բարձրացման նպատակահարմարությունը՝ տուրիզմի, մշակութային և գործարար կապերի հաստատման ու սերտացման ճանապարհով:

--00—ՍՊ

  • Կիսվել: