հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Ստեփան Գրգեաշարեանին

Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Ստեփան Գրգեաշարեանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխատենապետ Ստեփան Գրգեաշարեանին (Ավստրալիա):

Նախագահը շնորհավորել է հյուրին բարձր պարգև ստանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել հայապահպանության գործում ներդրած ավանդի և երկարամյա գործունեության համար:

«Դուք եզակի մարդկանցից եք, ով իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է հայրենանվեր աշխատանքի և շատ կարևոր է նաև, որ այն միջավայրում՝ Ավստրալիայում, որտեղ Դուք ապրում և աշխատում եք, նույնպես բարձր գնահատանքի եք արժանացել: Այսօր ես շատ ուրախ եմ, որ կարող եմ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի ժողովրդի և իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ բազմամյա աշխատանքի համար»,- նշել է նախագահը:

Ստեփան Գրգեաշարեանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և պարգևատրման կապակցությամբ և շեշտել, որ մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ է շարունակելու իր գործունեությունը:

  • Կիսվել: