ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
 Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի մարտահրավերները. Կառավարման արդյունավետություն» խորագրով դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից։

Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է հայաստանյան պետական կառավարման համակարգի ձևավորման դրվագներին, առանձնացրել նախկին և ներկա մարտահրավերներն ու անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:

Դասախոսության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին:

 

  • Կիսվել: