չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը Բրյուսելում կմասնակցի Global Gateway համաժողովին

Վահագն Խաչատուրյանը Բրյուսելում կմասնակցի Global Gateway համաժողովին

Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին:

 
 

Եվրոպական հանձնաժողովի կողմից գործարկված «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում: «Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ սեփական շահերը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: