չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանն ու Կրիստալինա Գեորգիևան գնահատել են տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն ու Կրիստալինա Գեորգիևան գնահատել են տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի հնարավորությունները

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։

  • Կիսվել: