կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

  • Կիսվել: