չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանի համար ընդունելի է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը

Վահագն Խաչատուրյանի համար ընդունելի է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի զարգացումը պետք է տեսնել այդ տրամաբանության մեջ:  Վահագն Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Նախագահի թեկնածուն ընդգծեց՝  պետք է կարողանանք խաղաղ ապրել հարևանների հետ:

«Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան թե  որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով»,-նշեց Խաչատուրյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարեց, թե իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարն, ու նախագահը պետք  է լծվի այդ գործին:

  • Կիսվել: