երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվա

Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդես կգա դասախոսությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: