չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վահագն Ալեքսանյանը շնորհակալ է քաղաքացիներին ՔՊ-ին ամենաշատ քվե տալու համար

Վահագն Ալեքսանյանը շնորհակալ է քաղաքացիներին ՔՊ-ին ամենաշատ քվե տալու համար

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը շնորհակալ է քաղաքացիներին «Քաղաքացիական պայմանագրին» ամենաշատ քվե տալու համար։ Պատգամավորը մասնավորապես գրել է

«Մի քանի դիտարկում ևս․

Սևան խոշորացված համայնքում ՔՊ-ն սատարել է «Սարգիս Մուրադյան» դաշինքին, որը վստահ հաղթանակ է տարել ընտրություններում։ Հիշեցնեմ, որ սա այն խոշորացված համայնքն է, որտեղ ՀՅԴ-ն այսօր սենսացիոն հաղթանակ տարավ Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղում։
ՀՅԴ—ն միակ խորհրդարանական ուժն էր, որ մասնակցում էր 36-ից 20 ՏԻՄ ընտրություններին։ Այդ 20-ից հաղթանակ է տարել ոչ ավել ոչ պակաս ՝ 0-ում։

ՔՊ—ն՝ ներառյալ Սևանում սատարած դաշինքը, առաջատար է 36-ից 24-ում։

Վստահ եմ՝ վաղը ՀՅԴ-ն ու մյուս քոչարյանականները կլծվեն ՔՊ—ի վարկանիշի անկումից խոսելու նուրբ գործին 

Սակայն ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հաղթանակները տարել են երկու կուսակցություն

ՔՊ-ն՝ 28իսկ հաջորդը «Հանրապետությունը»՝ 2։ Էնպես որ անչափ շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ՔՊ-ին նման բարձր մակարդակի աջակցություն և վստահություն ցույց տալու համար»։

  • Կիսվել: