կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ վարչության նախագահի տեղակալներ

Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ վարչության նախագահի տեղակալներ

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։ 

Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: