երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Վաղը ստույգ տեղեկություն կստանանք Տեղ-Կոռնիձոր հատվածում տիրող իրավիճակի մասին. Քոչարյան

Վաղը ստույգ տեղեկություն կստանանք Տեղ-Կոռնիձոր հատվածում տիրող իրավիճակի մասին. Քոչարյան

Վաղը ստույգ տեղեկություն կստանանք Տեղ-Կոռնիձոր հատվածում տիրող իրավիճակի մասին: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ դեռ չի հասցրել կապվել ԱԱԾ ղեկավարության հետ։ 

Նա հավելեց, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի սահմանը տարբեր հատվածներում, բայց գյուղի բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել նրանց առաջընթացը։

՛՛ԱԱԾ սահմանապահ և ՊՆ հակահետախուզության կառույցները երեկվա դրությամբ ունեն արձանագրված իրողություններ, որոնց վերաբերյալ ակնկալում ենք հստակություն։ Սա կարձանագրի նոր իրավիճակ, ենթադրում եմ` բարենպաստ իրավիճակ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է տեր լինենք այն ամենին, ինչը մերն է՛՛,-նշեց նա։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ դիրքե՞ր ենք տվել, թե՞ բարելավել, Քոչարյանը պատասխանեց, որ դիրքեր տալն ու բարելավելն անընդհատ հրմշտոցի մեջ է լինելու, քանի դեռ սահմանազատման ու սահմանագծման հարցը չի լուծվել։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: