հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վաղը Մոսկվայում եռակողմ բանակցություն է նախատեսվում. «Հրապարակ»

Վաղը Մոսկվայում եռակողմ բանակցություն է նախատեսվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոսկվայից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կանդրադառնան Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցին:

Հայկական կողմից բանակցություններին կմասնակցեն Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը:

Ռուսաստանի կողմից մասնակցում է Ռուստամ Մուրադովը, ով մի քանի օր է Մոսկվայում է հենց այդ նպատակով»:

Մանրամասները՝ թերթի այսօվա համարում։

  • Կիսվել: