շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՛՛Արժանապատվության երթի՛՛ ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի։ ։

նա, մասնավորապես, նշեց. ՛՛Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն եւ առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի՛՛։

Լրագրողի հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին հայտարարություն կլինի՞՝ Մինասյանը պատասխանեց. ՛՛Այո, անպայման. վաղը՛՛։

 
 

  • Կիսվել: