Վաղը գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ. խորքային քննարկում է տեղի ունենալու. Մակունց
Վաղը, ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին,
Այսօր ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ վաղը գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ:
Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված են «Իմ քայլի» երկու նախագծերը, եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է իշխանությունը գնում արմատական փոփոխությունների, Մակունցը նշեց.. «Արդեն հրապարակվել են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: Վաղը մենք կունենանք բավական երկար ժամանակ՝ հանգամանալից եւ համապարփակ քննարկելու բոլոր հարցերը: Ես վստահ եմ, որ բովանդակային, խորքային քննարկում է տեղի ունենալու, բոլորս կհասցնենք ծանոթանալ խմբակցությունների դիրքորոշումներին»: