շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը ավտոշարասյունով գնալու ենք շրջաններ. Մանուկյան

Վաղը ավտոշարասյունով գնալու ենք շրջաններ. Մանուկյան

Վաղը ավտոշարասյունով գնալու ենք շրջան, ուզում ենք ամբողջ Հայաստանով պտտվել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ վաղը կլինեն Էջմիածնում ու Մասիսում:

՛՛Հետո կվերադառնանք Երեւան: Այստեղ երթեր էլ կլինեն, հանրհավաքներ էլ կանենք: Կարող է պերմանենտ հանրհավաք անենք: Մի օր էլ կարող է հանրահավաք լինի, նստենք, մնանք: Կարող է մի քիչ տաք լինի, չնայած, կարծում եմ՝ մինչ դա կքշենք իրեն՛՛,-ասաց Մանուկյանը:

Նշենք, որ ՛՛Հայրենիքի փրկության շարժումը;; ավելի ուշ հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 13:00-ին Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս եւ Արտաշատ քաղաքներ։

 

 

  • Կիսվել: