չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վաղվանից Մատենադարանի մոտ կգործի Ազգային ժողովրդավարական բևեռի շուրջօրյա վրանային շտաբը

Վաղվանից Մատենադարանի մոտ կգործի Ազգային ժողովրդավարական բևեռի շուրջօրյա վրանային շտաբը

Վաղվանից Մատենադարանի մոտ կգործի Ազգային-ժողովրդավարական բևեռի, որի հենքը «Սասնա Ծռերի» անդամներն են, շուրջօրյա վրանային շտաբը։

Ինչպես այսօրվա հանրահավաքին հայտարարեցին Բևեռի անդամները, Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնակամ դաշնակիցը։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամները նշեցին, որ շատ կարևոր որոշում են կայացրել, որը վերաբերում է ՀՀ անվտանգային հայեցակարգին և ռազմական անվտանգությանը: Այդ առիթով ընդունել են հայտարարություն, համաձայն որի՝ ՀՀ-ն պետք է դառնա ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից:

՛՛ՀՀ-ի շուրջ ստեղծված օրհասական պաշտպանական անվտանգային իրավիճակը թելադրում է օր առաջ ազատվել ռուս-թուրքական վերջին համաձայնություններով առաջացած անվտանգային վակուումից, այս պայմանավորված պատերազմի ամբողջ ընթացքը և մեր դավադիր պարտությունից հետո տեղի ունեցող գործընթացները ակնհայտ դարձրեցին ՀՀ անվտանգային համակարգի խորքային ճգնաժամն ու հայեցակարգային սնանկությունը՛՛,-հայտարարությունից հատված ընթերցեցին Բևեռի անդամները:

Նրանց խոսքով՝ պարզ է դարձել, որ ՀԱՊԿ-ը, որի ՛՛պատանդն է ՀՀ-ն՛՛, և ՀՀ միակ ռազմակավարակն դաշանկից  ՌԴ-ն ոչ մի կերպ չեն կարող, ավելին՝ չեն էլ ցանկանում ապահովել ՀՀ ու նրա քաղաքացիների անվտանգությունը:

Ըստ հայտարարության՝ ՀՀ անվտանգային կարգավիճակը ձևավորող արտաքին ու ներքին գործոնները վկայում են, որ ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ մարտահրավերներին միայնակ դիմագրավելու շռայլությունը:

՛՛Ակնհայտ է, որ օրեցօր թուլավող ՌԴ-ն ու նրա շուրջ ձևավորված ածանցյալ կառույցները՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլն, պետք է չլինեն ՀՀ պաշտպանական, անվտանգային համակարգը ձևավորող առանցնքն ու ուղղությունը, հետևաբար՝ պետք է գտնել նոր դաշնակիցներ, կառուցել նոր անվտանգային ճարտարապետություն՛՛,-ասված է հայտարարության մեջ: 

Որպես այդպիսի նոր դաշնակից՝ Ազգային ժողովրդավարական բևեռը տեսնում է ԱՄՆ-ին: ՛՛Մեզ համար իրատեսական տարբերակ է առանց ՆԱՏՕ անդամակցության ՀՀ-ԱՄՆ երկկողմ ռազմական դաշինքը՛՛,-նշված է հայտարարության տեքստում:

 

  • Կիսվել: