շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ. Աշոտյան

Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ. Աշոտյան

Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձեւավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Որ ասում էի «վակխանալիա» է, որոշները բառի իմաստը չհասկանալով անգամ՝ հակադարձում էին։

Որ ասում էի այս իշխանությունները չարորականում են դեպի լատինաամերիկյան ռեժիմ, ոմանք գլուխ էին արդուկում։

Իսկ հիմա «վույ աման-ամանը» կապել են։

Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ, որի հեղինակներն ու մասնակիցները մի օր դատվելու են 3 դատով՝ քրեական, պատմության եւ Աստծո»։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել են «Իմ քայլի» երկու նախագծերը. եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ «Իմ քայլի» 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:

Նիստը տեղի կունենա վաղը, ժամը 11.00-ին:

 

  • Կիսվել: