երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաղուց եկել է պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու, իրերն իրենց անունով կոչելու ժամանակը. Սահակյանը՝ այսօրվա ծեծկռտուքի մասին

Վաղուց եկել է պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու, իրերն իրենց անունով կոչելու ժամանակը. Սահակյանը՝ այսօրվա ծեծկռտուքի մասին

Կարծում եմ՝ վաղուց եկել ա պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու ու իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային, քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը՝ եւ մանրամասներ հայտնել Հանրային հեռուստաընկերությունում քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ ծեծկռտուքից:

«Ուզում եմ մի փոքր պարզաբանել արդեն հայտնի հեռուստաբանավեճից հետո տեղի ունեցածը։ Էն ինչ տեղի ա ունեցել բանավեճի ընթացքում, հասանելի ա բոլորին։ Չնայած իմ բոլոր ջանքերին, դաստիարակությունս թույլ չտվեց իջնել օպոնենտի մակարդակի և հեռուստատեսային ժանրի կանոններին համապատասխան պատասխանել նրան։ Ըստ իս, հեռուստաբանավեճի տեսագրման ընթացքում իմ խոսքը քաղաքական ա։ Տեսախցիկներն անջատելուց հետո մյուս բանախոսը իրեն թույլ տվեց խոսույթ, որ ես երբեք թույլ չեմ տվել իմ նկատմամբ, ինչը մանրամասն պարզաբանման կարիք ուներ։

Արդեն շենքից դուրս գալուց հետո փորձել եմ ներկայացնել իմ հետ հարաբերվելու թույլատրելի սահմանները, ինչին ստացել եմ է՛լ ավելի անթույլատրելի պատասխան։

Սրա հետևանքը եղել ա էն, որ րոպեներ անց բանախոսը ահազանգել ա ոստիկանություն՝ իր նկատմամբ ֆիզիկական ներգործության բողոքով։ Մինչ ոստիկանության ժամանելը կրկին առաջարկել եմ մեր անձնական և քաղաքական տարաձայնությունները իրավապահ համակարգի քննության առարկա չդարձնել, ինչին մերժում եմ ստացել։ Ժամանած ոստիկանները մեզ ուղեկցել են ոստիկանության բաժին։ Դրանից հետո գործել եմ համաձայն իրավական պրոցեդուրաների, խղճիս և իմ խնդրանքով աջակցություն ցուցաբերած փաստաբանիս հորդորների։ Հարուցվել ա քրեական գործ, որը քննության փուլում ա։

Արժեքների մասին․ Իմ ամբողջ քաղաքական ճանապարհի ընթացքում պնդել եմ ու շարունակում եմ պնդել, որ բռնությունը քաղաքական հարցեր լուծելու միջոց չէ, բայցև կարծում եմ՝ հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ավելի մեծ խնդիրներ ա առաջացնում հանրային հարաբերություններում։ Դրանք պետք ա զուգահեռ գործող սկզբունքներ լինեն և անպայմանորեն հակակշռեն միմյանց։ Հենց էդ հավասարակշռության խախտման հետևանքներով են պայմանավորված մեր ներքաղաքական խնդիրների պատկառելի մասը։

Հարցի քաղաքական ասպեկտը․ Պատերազմից հետո 3 տարուց ավելի «քաղաքական» ու «փորձագիտական» որոշակի շերտ մոլորեցնում ա հանրությանը, թե վարվող քաղաքականությունը կարող ա հարատև խաղաղության հանգեցնել, թե էսօր-վաղը-մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր կկնքվի, իսկ ով մատնացույց ա անում էդ քաղաքականության ակնհայտ վտանգները, նրանց կողմից պիտակավորվում են որպես «պատերազմի հրձիգներ», «ռևանշիստներ» կամ այլ պիտակներով։ Առանց «փորձագիտական» էդ շերտի ակտիվ աջակցության, կառավարող ուժը չէր կարող իրականացնել պատերազմի և, ի վերջո, Հայաստանի չգոյությանը հանգեցնող վերոնշյալ քաղաքականությունը։ Նրանք են, որ «փափուկ բարձ» էին դնում հանրության գլխի տակ, մի մասը հավատացնում, որ շուտով Եվրոպայի աջակցությամբ ենք վերականգնելու խախտված բալանսը, մյուս մասը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ինչով մղում են հանրության անգործությանն ու փորձում համոզել, որ խնդիրներն առանց քաղաքացիների մասնակցության, մի հրաշքով կլուծվեն։ Դա հանգեցրել ա վիճակի, երբ արդեն վարչապետի մակարդակով հայտարարվում ա, որ չնայած մեր բոլոր զիջումներին, պատերազմը շատ հնարավոր ա։ Եւ կարծում եմ՝ վաղուց եկել ա պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու ու իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու, բակում միմյանց քաշքշել, վիրավորել են։  

  • Կիսվել: