Վաղուց չենք տեսել միմյանց, շատ բան է կուտակվել, պետք է խորհրդակցել. Միրզոյանը՝ Լավրովին (տեսանյութ)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Լավրովը հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Շատ ուրախ եմ, որ մենք կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետի՝ ապրիլի սկզբին ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում։ Վստահ եմ, որ այն կծառայի մեր դաշնակցային հարաբերությունների հետագա առաջխաղացմանը՛՛:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է կենդանի զրույցների կարևորությունը երկկողմ շփումների պարագայում:
՛՛Վաղուց չենք տեսել միմյանց։ Շատ բան է կուտակվել։ Մենք պետք է անցնենք երկկողմ օրակարգի հարցերով, կան նոր խնդիրներ, որոնք ի հայտ են եկել, պետք է քննարկել, խորհրդակցել , եթե դեմ չեք՛՛,-ասել է Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն Անթալիայում կմասնակցի դիվանագիտական համաժողովին: