Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասի հետ քննարկել է Սյունիքում իրավիճակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
"Զրույցի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացումը", - հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:
Ավելիվ վաղ Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ հայկական կողմն այսօրվա դրությամբ պաշտոնական դիմումներ չի ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն ՝ կապված Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի հետ: