հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Մոսկվա․ Անդրանիկ Քոչարյան

Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Մոսկվա․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ Պաշտպանության նախարարն այսօր առավոտվանից շատ կարևոր գործուղման մեջ է գտնվում: Նա Մոսկվայում է, մեր ռազմա-քաղաքական համագործակցության շրջանակներում:

Նախարարը կգա ու եթե նպատակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանն ասաց, որ առավոտյան տեղի է ունեցել անթույլատրելին, կա լարվածություն, լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը. «Անընդհատ իրականացնում են սադրիչ գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի»:

  • Կիսվել: