հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն

Ավանդական թեմիատիկ միջոցառումներ  մեկարկը տրվել է հիշատակի օրվանից մի քանի օր առաջ։ Խոշոր քաղաքների փողոցներում տեղադրվել են բաններներ, բիլբորդներ, և այլ սոցիալական ուղղվածության տեղեկատվական նյութեր, հայտնում է AnalitikaUA.net.-ը:

Ըստ պարբերականի ՝ տարբեր շրջաններում, կախված յուրաքանչյուր մարզում տիրող իրավիճակից, միջոցառումներն անցկացվելու են կարանտինի կանոնների համաձայն:

Ապրիլի 24-ին ՝ ժամը 19:00-ին, Ուկրաինայի հայերի միության YouTube-ալիքում տեղի կունենա "Հայոց Ցեղասպանություն.հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ" առցանց դասախոսությունը, որը կվարի պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի նախագահ Դավիթ Դավթյանը:

Դասախոսությունում ներառված թեմաներն են ՝ Միջազգային իրավիճակը և հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում, Առաջին համաշխարհային պատերազմը եւ քաղաքականությունը թուրքական իշխանությունների դեմ, Հայ բնակչության զանգվածային ոչնչացում, Միջազգային հանրության անգործությունը, Հատուկ էթնիկ, կրոնական եւ ռասայական խմբերի դեմ ուղղված հանցագործությունների կանխումը եւ կանխարգելումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։

Ինչպես հայտնի է, ամենամյա միջոցառումների ցանկում ընդգրկված են կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ մոբեր, երթեր, ծառերի իջեցում, վավերագրական և թեմատիկ ֆիլմերի դիտում ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: