Ուզում եմ շնորհակալություն ասել կնոջ ներկայությունը ՀՅԴ բյուրոյում արժևորելու համար. Լիլիթ Գալստյան
Ուզում եմ շնորհակալություն ասել կնոջ ներկայությունը ՀՅԴ բյուրոյում արժևորելու համար, ինչպես իմ կուսակցական ընտանիքում եմ ասում, պիտի աշխատեմ ամեն ինչ անել արդարացնելու այս պատասխանատվությունը, հուսամ այդպես էլ կլինի։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի կազմում ընտրված Լիլիթ Գալստյանը:
Այնուհետեւ նա ընթերցեց ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը, որն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Հայ հեղափոխական դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման և զարգացման օրակարգերի շուրջ գոյացնել համազգային համախմբում»: