ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուզում եմ հստակ լինել՝ մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ վարչապետ

Ուզում եմ հստակ լինել՝ մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի շրջանակներում անդրադարձավ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքին:

«ՀՀ-ն Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը և սպասում ենք արձագանքների: Տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ և դա կապված է նաև կոնկրե տիրադարձությունների և իրավիճակների հե:  ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրեբջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքների 2021 թվականի մայիսի տասնմեկից առաջ գոյություն ուենցած դիրքեր»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ըստ էության միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշումը և հույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ը նույնպես այս դիրքորոշումը կպաշտպանի:

«Իհարկե տարօինակ է իրավիճակը, որովհետև թվում էր թե հակառակը պետք է լիներ՝ ՀԱՊԿ-ը հստակ պետք է պաշտպաներ և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակը ունենք: Հույս ունեմ Երևանում սպասվող ՀԱՊԿ գագաթաժողովին այս կոնսեսուսը կարձանագրենք, սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է ՀՀ-ի համար: Մենք չենք ուզում ՀԱՊԿ -Ադրբեջան  պատերազմ հրահրել, մենք ասում ենք ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի համար մեզ համար կարևոր է: Ես կարծում եմ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»,-ասաց նա:

Ներկայացնելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ վարչապետն ասաց, որ նրանք ասում են, թե 2021 թվականի մայիսից էլ առաջ էլ, կան տարածքներ, որոնք Հայաստանը օկուպացվել է և իրենք կարծում են Հայաստանն էլ պետք է դուրս գա այդ տարածքներից: «Մենք ասում ենք շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինք որտեղից որտեղ պետք է գնանք: Եթե մենք հասկանանք ճշգրտենք այդ սահմանը, դա Հայաստանի համար շատ ընդունելի խոսակցություն կարող է լինել: Եթե  օրինակ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը հյուսիս արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, ապա  ինչ-որ տարածքային բաժանում կա, ասում ենք շատ լավ ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք քարտեզը, և դա կարող է լինել հետաքրքիր: Մենք դա չենք մերժում, քանի որ հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է»,-ասաց նա և օրինակ բերեց, որ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է, Պառավաքար գյուղի 70 տոկոս վարելահողերը օկուպացված է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս օկուպացված են:

Վարչապետը թյուրըմբռնումներից խուսափելու համար շեշտեց, որ խոսքը 29800կիլոմետր Հայաստնաի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգենլու մասին է և ոչ թե զիջելու հետո է:

Ինչ վերաբերում է դելիմիտացիային, նա ասաց, որ հույս ունեին և կար ըմբռնում և այսօր էլ այդպես են կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրության, կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ: Նա նկատեց, որ հիմա ազդակներ կան, որ դրանք իրատեսական չէ:

Նա ասաց, որ Հայաստանը առաջարկել է Խաղաղության շրջանակյին պայմանագիր ստորագրել:

Ինչ վերաբերումէ ԼՂ-ին, ապա նա ասաց, որ այդ խոսակցության շահագրգիռ կողմը պետք է լինի հենց ԼՂ-ն: «Միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա Լեռնային Ղարաբազի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին»,-ասաց նա և նշեց, որ օրակարգից չեն հանելու  այդ հարցը:

«Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջաքնի հետ խաղաղության վերաբերյալ»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: