երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել․ Ալեն Սիմոնյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել․ Ալեն Սիմոնյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

ԱԺ-ում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստը վարողի իրավունքով հարց ուղղեց ընդդիմության առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին։

Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ և դա չեք թաքցնում, ակնհայտ է, որ Դուք վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի նկատմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց ընդդիմության առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին։ 

«Ուզում եմ հասկանալ՝ ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել, ինձ համար ակնհայտ է որ Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու, «եթեր» գալու իմաստը ո՞րն էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի հարցին՝ Անահիտ Սարգսյանը նշեց, որ վստահ չէ, որ ՔՊ խմբակցությունից բոլորը դեմ են քվեարկելու։

Անահիտ Սարգսյանը փաստեց, որ իր չընտրվելու դեպքում կկորցնի պետությունը, քանի որ իր նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում․  «Ես կարծում եմ, որ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ, ես կարծում եմ, որ պետական գործիչը պետք է առաջնորդվի պետության շահերով, եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնում ոչինչ»,- ասաց Անահիտ Սարգսյանը։  

  • Կիսվել: