կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուժային կառույցները պետք է գործի անցնեն. ԱԳ նախարարի բարձրաձայնումն անհետևանք չպետք է մնա

Ուժային կառույցները պետք է գործի անցնեն. ԱԳ նախարարի բարձրաձայնումն անհետևանք չպետք է մնա

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

««Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- հայտարարել է ՀՀ արդեն նախկին նախարարը։ 

Սա նշանակում է, որ ՀՀ ուժային կառույցները պետք է գործի անցնեն։ Պետական, ազգային շահի դեմ քայլեր են արվում պարոնայք, արթնացեք։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանաք։ Մեր երկրի ազգային շահը վտանգված է... արձանագրում է պետական պաշտոնյան և, ի նշան բողոքի, հրաժարական տալիս։ Երկիր ենք կորցնում... պետականություն ենք կորցնում...»,-գրել է պատգամավորը։

  • Կիսվել: