շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք

Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարություն է տարածել` պայմանավորված Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը դատապարտում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը, իր համերաշխությունն է հայտնում Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի հայ քաղաքացիներին: Սենատորների պալատը նաև իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճնշման և ռազմական բախումների կապակցությամբ: Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ արձանագրությունների առկայության պայմաններում Սենատորների պալատը պահանջում է ամբողջական և անաչառ հետաքննություն, ինչպես բարձրաձայնվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության կողմից:

«Սենատորների պալատը

Մերժում է սպառնալիքի և ուժի կիրառումը՝ որպես տարաձայնությունների լուծման միջոց, հույս հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,

Հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիարժեք հրադադար՝ հիմնված 2020թ. Եռակողմ հայտարարության վրա և վերականգնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և այլ համաձայնեցված ուղիներով, միջազգային հանրության աջակցությամբ և երաշխավորմամբ՝ ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինչպես արտահայտվել է մեր արտաքին հարաբերությունների նախարարության կողմից ս.թ. 14/9/22-ի հաղորդագրությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: