շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուրիխանյանը վստահեցնում է՝  կրթությանը, առողջապահությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտների վերաբերող խնդիրների արագ լուծվող տարբերակներ ունի

Ուրիխանյանը վստահեցնում է՝  կրթությանը, առողջապահությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտների վերաբերող խնդիրների արագ լուծվող տարբերակներ ունի

Դպրոցի պայմանները չեն փոխվել նախորդ երեք տարում և դրանից առաջ՝ տասնյակ տարիների ընթացքում: Այս մասին 113-րդ դպրոցում Հաղթանակ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Մեր տունը Հայաստանն է՛՛ կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա ուզում եմ հասկանալ՝ ձեր մեջ կա՞ն մարդիկ, որ ուզում են ճեղքել այդ վիճակը, ովքեր չեն ուզում լսել նրանց՝ իրար դեմ ուղղված հայհոյանքները, ում գործունեության ընթացքում դպրոցը եղել է ու կա նույն վիճակում: Կա՞ն մարդիկ, որոնց հետաքրքիր է, թե ինչպես շատ արագ, մինչև սեպտեմբեր չէ, ամիսների ընթացքում կարելի է դպրոցը բերել 21-րդ դարի կարգավիճակի՛՛:

Ուրիխանյանը վստահեցրեց նաև, որ ոչ միայն դպրոցին, այլև կրթությանը, առողջապահությանը, գյուղատնտեսությանը և մյուս ոլորտներին վերաբերող խնդիրների՝ արագ լուծվող տարբերակներ ունի:

 

 

 

  • Կիսվել: