ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են. Սանոսյանն ընդունել է Իրանի դեսպանին

Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են. Սանոսյանն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։
Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։
 
«Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

  • Կիսվել: