չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ուր կայցելի Պուտինը 2024 թվականին. ցանկում նաև Հայաստանն է

Ուր կայցելի Պուտինը 2024 թվականին. ցանկում նաև Հայաստանն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է արտասահմանյան մի քանի այցեր կատարել 2024 թվականին։ 

ՌԴ նախագահը հրավերներ ունի տասնյակ երկրներից, սակայն Կրեմլը դեռ չի հայտարարել, թե ուր է գնալու Պուտինը, առավել ևս, որ նրա ներկայիս նախագահական ժամկետն ավարտվում է մայիսին, գրում է ТАСС-ը։

Ինչ հրավերներ է ստացել Վլադիմիր Պուտինը

Նախորդ ամիսներին Պուտինը հրավերներ էր ստացել՝ այցելելու Բրազիլիա, Բուրունդի, Վիետնամ, Իրաք, Իրան, Հյուսիսային Կորեա, Կուբա, Մոնղոլիա, Թաիլանդ, Թուրքիա, Հասարակածային Գվինեա և այլ երկրներ:

ՌԴ նախագահին ավանդաբար սպասում են հետխորհրդային տարածքի պետություններում, այդ թվում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, Բելառուսում, Տաջիկստանում և Ուզբեկստանում:

«Պուտինը նաև հայտարարել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, կարող է այցելել Հայաստան», - գրում է գործակալությունը:

Հիշեցնենք՝ 2024 թվականին Երևանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), սակայն հնգյակի առաջնորդների որոշմամբ միավորման տասներորդ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին՝ Մոսկվայում։ 

  • Կիսվել: