կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ունենք տպավորություն, որ կարգավորում ունենալու քաղաքական կամք չկա. Արարատ Միրզոյան

Ունենք տպավորություն, որ կարգավորում ունենալու քաղաքական կամք չկա. Արարատ Միրզոյան

Տեսականորեն, փիլիսոփայության առումով խաղաղության գործընթացը տեղի է ունենում թշնամիների միջև. հիմա ակնհայտ է, որ կան երկարամյա թշնամանքի պատմություն կամ հանգամանքները. դեռ գերիներ, պահվող անձինք ունենք, դեպքեր ունենք, երբ մարդկանց ճակատագրերը պարզապես անհայտ են: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցին:

«Խնդիրներն իսկապես բազմապիսի են, և եթե խնդիրների «գույքագրում» փորձենք իրականացնել, դա, մեծ հաշվով, Ադրբեջանի քաղաքական համապատասխան կամքի բացակայությունն է գուցե. համենայն դեպս, մենք այդպես կարող ենք դատել հնչող հայտարարություններից և, կրկին, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում տրված գնահատականներից: Այո՛, ունենք տպավորություն, որ կարգավորում ունենալու քաղաքական կամք չկա, ճիշտ հակառակը՝ կա խնդիրները ավելի սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ՝ հիմնավոր, անհիմն ներկայացնելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու: Բոլոր ուղղություններով, ըստ էության, մենք տեսնում ենք պայմանավորվածություններից հետ կանգնել և այլն: Բայց ՀՀ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, և, մեծ հաշվով, խաղաղության գործընթացը հենց այս խնդիրների լուծման նպատակ ունի և առաքելություն»,- ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կա՞ն ստորագրման համար նախապայմաններ՝ ԱԳ նախարարն ասաց.

«Ի սկզբանե չեն եղել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից նախապայմաններ. չեն ներկայացվել ամբողջ գործընթացի ընթացքում. սկզբից և մինչ այսօր: Եվ մենք էլ այս թվարկածս խնդիրները որպես նախապայման չենք ներկայացնում, որպես նախապայման չենք ձևակերպել, բայց նաև մենք կարծում ենք, որ աշխատանքային պրոցեսի ընթացքում հնարավոր կլինի հղկել և լուծել բոլոր այդ հարցերը, հակառակ դեպքում չի ստացվի խաղաղություն կնքել: Բայց նպատակ որպես ձևակերպել, կառուցել խաղաղություն, գործադրել անկեղծ ջանքեր այդ խաղաղությանը օր առաջ հասնելու համար՝ դա մեզ համար մնում է ուժի մեջ»:

  • Կիսվել: