շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ունենք բոլոր բավարար հիմքերը կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ տեղի կունենան. Սաղաթելյան

Ունենք բոլոր բավարար հիմքերը կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ տեղի կունենան. Սաղաթելյան

Հունիսի 20-ին ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռ փաստ չէ, որ այդ ընտրությունները տեղի կունենան: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ ընտրությունների մասին արված հայտարարությունը հավատ չի ներշնչում:

"Ընտրությունների համար պետք է վարչապետը երկու անգամ հրաժարական տա, այդ ընթացքում վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվի, ՀՀ նախագահը նշանակի նոր ընտրություններ",- ասաց նա: 

 

Սաղաթելյանի խոսքով՝ այս ընթացքում իշխանությունները մի քանի անգամ խոսել են ընտրությունների մասին, սակայն հրաժարվել են, կան բոլոր բավարար հիմքերը կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ տեղի կունենան:

  • Կիսվել: